Սիրելի քրիստոնյաներ, առաջին հերթին փառք տանք Աստծուն, որ լսվեցին բոլորի աղերսագին աղոթքները և պատանի Դավիթը ազատ արձակվեց, քանի որ.
«Գթասիրտ, ողորմած է Տէրը, համբերատար ու ողորմաշատ» (Սաղմ. 102:8)...
ՀՀ վարչապետի 2026 թ. մարտի 27-ի որոշմամբ Արման Սարոյանը (նախկին Գևորգ եպիսկոպոսը) նշանակվել է «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ՝ որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ...
Ապրիլի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի տարբեր թեմերից ուխտավորաբար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանած շուրջ 650 եկեղեցասեր երիտասարդների` առաջնորդությամբ իրենց հոգևոր հովիվների...
Համաժողովի հարգարժան մասնակիցներ,
Համայն հայության հոգևոր կենտրոն Աստվածակառույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում Սփյուռքի զորաշարժի համաժողովի մասնակիցներիդ...
Կրկնում եմ այս խմբավորմանն ուղղված իմ պահանջը՝ անհապաղ սկսել ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացը։ Հերիք է շաղակրատեք, հիմա ցո՛ւյց տվեք մեզ, որ տղամարդ եք, արե՛ք այն, ինչ խոստանում էիք տարիներ շարունակ...
«Ես համաձայն եմ երկու շաբաթով դադարեցնել Իրանի դեմ ռմբակոծություններն ու հարձակումները։ Սա կլինի երկկողմ հրադադար», - հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը...
Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում բարեպաշտ մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս:
Հոգեպարար այս տոնը հռչակված է որպես օրհնության օր մայրության բերկրանքին սպասող կանանց...
Զորի Բալայանը կաշկանդումներ չուներ՝ չափելու հակահային Արցախում ու որևէ տեղ. նա շատ լավ հասկանում էր՝ ով էր բերվել իշխանության, ու Արցախի համար դա ինչ գին կունենա...
Սաուդյան Արաբիան տարածաշրջանի ամենաթանկարժեք բանակն ունի, սակայն կիսատ պռատ զինված հուսիների դեմ ոչինչ չի կարողնում անել: Սա լավագույն օրինակն է այն բանի, որ բանակը միայն շատ փող ծախսելն ու ժամանակակից սպառազինություն և տեխնիկա գնելը չէ: Այն նախ և առաջ անձնակազմի հմտությունների, գիտելիքների, մարտական ոգու, պատրաստության, ինչպես նաև ազատագրելու կամ պաշտպանելու գաղափարական հիմնավորվածության մեջ է:
Արդեն գրել ենք, որ սաուդիտները տարածաշրջանում ունեն F-15-երից բաղկացած ամենամեծ ավիացիան: Երեկ ԱՄՆ պետդեպը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային թվով 48 հատ նոր F-35 վաճառելու գործարքին: Սակայն մասնագետները պնդում են, որ բանակի նկատմամբ նման մոտեցման պարագայում, գերժամանակակից F-35-երը ևս չեն օգնի նրանց՝ վերահսկել իրենց ռեգիոնալ շահերը...